Իրանի ԱԳ նախարարը մեկնեց Ժնև ԱՄՆ–ի հետ միջուկային բանակցություններին մասնակցելու համար
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնեց Ժնև՝ ԱՄՆ–ի հետ միջուկային բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը։
Նախարարը նշեց, որ Թեհրանը հաստատված նպատակ ունի հնարավորինս արագ հասնել արդար ու ազնիվ համաձայնության։ Արաղչին ընդգծեց, որ բանակցությունները կանցնեն նախորդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և դրանք կշարունակվեն` ձգտելով արդյունքի, որը կարտացոլի Իրանի շահերը և կպահպանի խաղաղ լուծման հեռանկարները։
Նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17–ին, և ըստ Իրանի ԱԳ նախարարության, որոշ հարցերում ձեռք է բերվել փոխըմբռնում, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան