Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ համագործակցության համար․ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Արկտիկայում
Ռուսաստան
Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Արկտիկայի տարածաշրջանում համագործակցել արևմտյան երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը «Վալդայ» բանավեճային ակումբում ունեցած ելույթում ընդգծել է, որ Մոսկվան բաց է «կառուցողական գործընկերների» հետ փոխգործակցության համար՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն վերադառնալ հավասար ու գործընկերային երկխոսության ձևաչափին։
Դիվանագետի խոսքով՝ եթե արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, գիտակցեն Արկտիկայում առկա ընդհանուր խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտությունը, ապա հնարավոր կլինի ձևավորել արդյունավետ համագործակցություն։ Նա նաև նշել է, որ մի շարք փորձագետներ չեն բացառում՝ հենց հյուսիսային ուղղությամբ կարող է մեկնարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը։
Ավելի վաղ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի Արկտիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իրինա Ստրելնիկովան նշել էր, որ Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև Արկտիկայում պահպանվում է շփումների նվազագույն մակարդակ։ Նրա գնահատմամբ՝ համագործակցությունը շարունակվում է միայն այն նախագծերում, որտեղ Ռուսաստանի մասնակցությունն անփոխարինելի է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան