Իսպանիան բացահայտել է ԵՄ-ում միգրանտների անօրինական տեղափոխման ցանց
Աշխարհ
Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում բացահայտել է հանցավոր ցանց, որը կազմակերպել էր միգրանտների անօրինական մուտքը Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է թագավորության իրավապահ մարմինների կողմից չորեքշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«Ազգային ոստիկանության աշխատակիցները Մադրիդում բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը ենթադրաբար նպաստում էր միգրանտների անօրինական մուտքին Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր», - ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ խումբը միգրանտներին տրամադրել է կեղծ կոլումբիական փաստաթղթեր՝ թույլ տալով նրանց ճանապարհորդել տարբեր երկրներով։ Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն