Ռուսաստանում ստեղծում են հրթիռ, որը կարող է հասնել Լոնդոն 8 րոպեում
Աշխարհ
Ռուսաստանը ստեղծում է «անկասելի» հիպերձայնային հրթիռ, որը մարտական բնութագրերով կգերազանցի «Օրեշնիկ»-ին։ Ինչպես գրում է Daily Star պարբերականը, այն կկարողանա հասնել Լոնդոն ընդամենը ութ րոպեում։
Հոդվածի հեղինակների տեղեկություններով՝ համակարգը կկարողանա կրել միանգամից ութ կինետիկ մարտագլխիկ և խոցել թիրախներ մինչև 30 մետր խորության վրա։
Պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը նոր ռուսական հրթիռն անվանել էր «Օրեշնիկի որդի»։ Նրա խոսքով՝ հրթիռը կստանա կատարելագործված ուղղորդման համակարգեր․ ինժեներները ձգտում են հասցնել խոցման ճշգրտությունը մինչև զրոյական շեղման, հայտնել է զինվորականը։ Նա նշել է, որ դա կդարձնի զենքը ավելի արդյունավետ ոչ միայն ուկրաինական օբյեկտների դեմ, այլև Արևմուտքի երկրների վրա հնարավոր ազդեցության համար։ Նոր հրթիռի ստեղծման պաշտոնական հաստատում դեռ չի եղել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան