Վրաստանը թույլ չի տա, որ խախտվեն բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների իրավունքները. Կոբախիձե
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում հայտնված «Իմեդի»-ի և «Պոստիվի» հեռուստաընկերությունների ազատության հիմնարար իրավունքը չի խախտվի. այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Կոբախիձեին հարց են ուղղել, թե ինչպես պետք է շարունակվի համագործակցությունը նշված երկու լրատվամիջոցների հետ՝ բրիտանական պատժամիջոցների պայմաններում։Նա նշել է, որ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունները պետք է շարունակեն համագործակցել այդ երկու հեռուստաընկերությունների հետ։
«Ո՛չ «Իմեդի»-ի, ո՛չ էլ «Պոստիվի» լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը Վրաստանում չի խախտվի։ Բոլոր պետական և ոչ պետական ընկերությունները, իհարկե, պետք է շարունակեն համագործակցել երկու հեռուստաընկերությունների հետ…. Ամեն ինչ կարվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ ձեռներեցության ազատության հիմնարար իրավունքը», – ասել է Վրաստանի վարչապետը։
Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի օրը, Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 240 ընկերություն, 50 նավ և 7 ֆիզիկական անձի: Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Պոստիվի» հեռուստաալիքները՝ ռուսական ապատեղեկատվության տարածման գործում իրենց դերի համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան