Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ Ավինյան
Հասարակություն
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շահագրգիռ կառույցների մասնակցությամբ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել կասեցնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների համեմատ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը