Եգիպտոսը առաջին հերթին պետք է քաղաքական ապաստան տրամադրի Բաշար Ասադին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսը կարող էր նպաստել Սիրիայի հակամարտության կարգավորմանը, եթե քաղաքական ապաստան տրամադրեր նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, տեղեկացնում է Риа Новости-ն:
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակի լուծումը հնարավոր է մի շարք միջոցառումներ ձեռնարկելու պարագայում, որոնց թվում են նախագահ Ասադին և նրա ընտանիքին անվտանգ հեռանալու երաշխիքներն և ապաստան տրամադրելը: Մի քանի արաբական պարբերականների հետ զրույցի ժամանակ ես առաջարկել եմ, որպեսզի արաբական երկրները ապաստան առաջարկեն Ասադին, կամ գոնե դիտարկեն դրա հնարավորությունը: Ընդ որում, առաջինն այդ ցուցակում պետք է Եգիպտոսը լինի, որպեսզի լուրջ լումա ներդնի հակամարտության լուծման համար»,-ասել է Ամրը Լոնդոնում միջարաբական «Աշ Շարք ալ Աուսատ» թերթին տված հարցազրուցի ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ