Ռուբիո. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել իր զենքի հարցը
Աշխարհ
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ անհրաժեշտ է Թեհրանի հետ քննարկել ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև նրա առկա զենքը, այդ թվում՝ հրթիռները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանն այժմ ունի շատ մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ, մասնավորապես՝ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ», – պնդել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կարիբյան ծովի Սենթ Քիթս և Նևիս կղզում, որտեղ նա գտնվում է։
«Նրանք ունեն նաև ռազմածովային ուժեր, որոնք սպառնում են նավագնացությանը և փորձում են սպառնալ ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Իրենց միջուկային ծրագրից բացի, նրանք ունեն նաև այդ սովորական զենքերը։ Այս հարցերը պետք է լուծվեն», – հավելել է նա՝ անդրադառնալով Իրանի հետ հետագա խորհրդակցությունների հնարավոր թեմաներին։
Ռուբիոն նշել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված է փետրվարի 26-ին Ժնևում, «հիմնականում կկենտրոնանա միջուկային ծրագրի վրա»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան