Զախարովա․ ԱՄՆ նավի մուտքը Կուբա սադրանք է և լարվածությունը սրելու փորձ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ-ում գրանցված արագընթաց նավի մուտքը Կուբայի տարածքային ջրեր կանխամտածված քայլ է՝ լարվածություն ստեղծելու և կոնֆլիկտ սրելու նպատակով։
«Սա հարձակողական սադրանք է, որի նպատակն իրավիճակը լարելն ու կոնֆլիկտ սրելն է», – հայտարարել է նա։
Կուբայի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ֆլորիդայում գրանցված նավը մտել է Կուբայի ջրեր, որտեղից նավի անձնակազմը կրակ է բացել Կուբայի պահակային նավի ուղղությամբ, որը պատասխան կրակ է բացել։ Նավի վրա գտնվող չորս մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, իսկ Կուբայի սահմանապահների հրամանատարը ստացել է վիրավորում։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան