ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը հաստատվելու է աշնանը․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը հայտնել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը նախատեսվում է հաստատել այս աշնանը, հաղորդում է TASS-ը։
Հուլիսի վերջին տեղի կունենան «ինտերակտիվ երկխոսություններ», որից հետո Անվտանգության խորհուրդը կքննարկի թեկնածուներին և ոչ պաշտոնական ձայներով կհայտարարի նախընտրելի թեկնածու։ Գլխավոր քարտուղարի պաշտոնի ժամկետը հինգ տարի է՝ հնարավորությամբ կրկնակի ընտրվելու, և ավանդույթի համաձայն նա ընտրվում է Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից դուրս:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան