Մխչյան և Ազատավան գյուղերի բնակիչներն այրել են Նշավանի բնակչի այգին՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս
Հասարակություն
Փետրվարի 23-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի մոտ այգի է այրվում։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ այրվել է Նշավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող այգու մի մասը՝ տուժողին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի նյութական վնաս։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են Մխչյան և Ազատավան գյուղերի երկու բնակիչ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան