ԱՄՆ-ը մտավախություն ունի Իրանի դեմ հարձակման քաղաքական ու ռազմական ռիսկերից․ Politico
Աշխարհ
ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանի դեմ հնարավոր հարվածը կարող է հանգեցնել ամերիկացի զինծառայողների զոհերի, ինչը քաղաքական ռիսկեր կծնի, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Politico կայքին: Բացի այդ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ շարունակական հարվածները կարող են սպառել զինամթերքի պաշարները, ինչն էլ կարող է ԱՄՆ-ին թողնել ավելի խոցելի՝ հատկապես Չինաստանի և Թայվանի առնչությամբ:
Վաշինգտոնը հույս ունի, որ Թեհրանը կվերադառնա բանակցությունների և կընդունի «արդար ու հավասար» միջուկային համաձայնագիր, մինչդեռ Իրանը պարբերաբար հայտարարում է, որ չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել:
Ներկայում ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի իր ամենամեծ ռազմական ներկայությունը 2003 թվականից ի վեր, նշում է Politico-ն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան