Թուրքիան չի պլանավորում ներխուժել Իրան, եթե ԱՄՆ-ը հարձակվի իր վրա
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների պնդումները, թե Թուրքիան պլանավորում է ներխուժել Իրան ԱՄՆ-ի հարձակման դեպքում։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիան պլանավորում է ներխուժել Իրան անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում, իրականությանը չեն համապատասխանում», - լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիան շարունակում է ջանքերը՝ մեր տարածաշրջանում բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և այնտեղ կայունություն հաստատելու համար։ Միաժամանակ, համապատասխան պետական մարմինների հետ համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար», - նշել է նախարարությունը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան, իբր, պլաններ է պատրաստում Իսլամական Հանրապետությունում բուֆերային գոտի ստեղծելու համար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրման դեպքում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան