VPN-ների օգտագործման համար տուգանքներ չեն նախատեսվում․ Պետդումայում պարզաբանում են իրավիճակը
Ռուսաստան
Ռուսաստանում VPN ծառայությունների արգելք կամ դրանց օգտագործման համար տուգանքներ սահմանելու ծրագիր չկա։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անտոն Գորելկինը՝ արձագանքելով համացանցում տարածված տեղեկություններին։
Պատգամավորի խոսքով՝ «Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել է քաղաքացիներին կեղծ հաղորդագրությունների մասին, որոնցում գերատեսչության անունից պնդվում է, թե VPN-ները արգելվելու են։ Գորելկինը նշել է, որ նման կեղծ նամակները խարդախների կողմից հաճախ կիրառվող մեթոդ են։ «Ո՛չ արգելք, ո՛չ էլ VPN օգտագործելու համար որևէ տուգանք չի նախատեսվում և չի քննարկվում», — ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանում արգելափակել է հարյուրավոր VPN ծառայություններ․ 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ սահմանափակվել է 469 նման հարթակի հասանելիությունը։ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բոյարսկին էլ նախկինում նշել էր, որ անհրաժեշտ է օգտատերերին բացատրել նման ծառայությունների հնարավոր վտանգները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան