Ռուսաստանը դեռ չի ձևակերպել իր դիրքորոշումը «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության շուրջ․ Պեսկով
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան դեռ վերջնական դիրքերշում չունի ԱՄՆ-ի առաջնորդությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» վերաբերյալ և հաշվի է առնում Ռուսաստանի բարեկամ երկրների կարծիքը, հաղորդում է TASS-ը:
Պեսկովի խոսքով՝ արտաքին գործերի նախարարությունը դեռ ձևակերպում է դիրքորոշումը, իսկ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի բարեկամ երկրների, վերաբերմունքը խորհրդի նկատմամբ «բավականին երկիմաստ» է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ կատարել խորհրդում՝ շեշտելով, որ այն պետք է առաջնահերթորեն աջակցի Պաղեստինի ժողովրդին և Գազայի վերականգնմանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Խաղաղության խորհրդի ներկայիս կանոնադրությունն ու մանդատը հարցեր են հարուցում՝ նկատի ունենալով, որ որոշ պարամետրերով այն կարող է փոխարինել ՄԱԿ-ում առկա մարմիններին. նույն մտահոգությունը հայտնել են նաև Ռուսաստանին բարեկամ մի շարք երկրներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան