Գերմանիայի կանցլերը Չինաստանի նախագահի հետ մանրամասն քննարկել է Ուկրաինայի ճգնաժամը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում մանրամասն քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
«Հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում հաջողվել է որոշ ըմբռնում փոխանցել, որ այս երկրի ղեկավարությունը նույնպես պետք է նպաստի Ուկրաինայում պատերազմի ավարտին», – ասել է Մերցը լրագրողներին, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Կանցլերը նաև հայտնել է Գերմանիայի և Չինաստանի միջև միջկառավարական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են 2027-ի սկզբին կամ հնարավոր է՝ այս տարվա ընթացքում, պարզաբանել է նա:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան