Չինաստանը և Գերմանիան ստորագրել են 10-ից ավելի համաձայնագրեր Մերցի Չինաստան այցի ընթացքում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում չինական և գերմանական ընկերությունները ստորագրել են 10-ից ավելի առևտրային համաձայնագրեր, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարության խոսնակին:
Նա նշել է, որ համաձայնագրերը վերաբերում են ավտոմոբիլային արտադրությանը, մեխանիկական ինժեներությանը, էներգետիկային, լոգիստիկային և ֆինանսներին, ինչպես նաև, կողմերը մանրամասն քննարկել են համագործակցությունը նորարարության, կանաչ էներգիայի և թվայնացման ոլորտներում:
Փետրվարի 25-ի կեսօրին Չինաստանի պետական խորհրդի փոխնախագահը հանդիպել է Գերմանիայի բիզնես ներկայացուցիչների հետ, որոնք ուղեկցել են կանցլերին: Գերմանական ընկերությունները հայտնել են Չինաստանի տնտեսության նկատմամբ վստահություն և պատրաստակամություն՝ ներդրումներ ավելացնելու ու օգտվելու երկրի արդիականացման հնարավորություններից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան