Լուկաշենկո. Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները պետք է ամրապնդվեն ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Մոսկվան և Մինսկը պետք է պատրաստ լինեն համատեղ արձագանքել ցանկացած մարտահրավերի, հաղորդում է TASS-ը։
«Լարված միջազգային իրավիճակում, հատկապես մեր արևմտյան սահմանների երկայնքով, կարևոր է խորացնել Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային և ռազմավարական համագործակցությունը», – ընդգծել է Լուկաշենկոն՝ Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստի ընթացքում։
Նա նաև նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է երկու պետություններից համատեղ պատրաստություն՝ ցանկացած մարտահրավերի դիմակայելու համար։ Ներկայացվեց նաև անվտանգային երաշխիքների մասին համաձայնագրի իրականացման սկիզբը, ներառյալ Բելառուսում դեկտեմբեր ամսին «Օրեշնիկ» հրթիռային համակարգի մարտական հերթապահության տեղակայումը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ