Մոսկվայի չորս օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
Աշխարհ
Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ, հաղորդում են Ռոսավիացիայի մամուլի ծառայությունից։
Մոսկվայի չորս օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Նախկինում սահմանափակումներ էին սահմանվել Ժուկովսկիում (Ռամենսկոյե) և Դոմոդեդովոյում։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Մոսկվայի մատույցներում խփվել է հինգ անօդաչու թռչող սարք։ Վիրավորների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն