Պակիստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են սկսվել
Աշխարհ
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են սկսվել։ Այս մասին փետրվարի 26-ին աֆղանական TOLO News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է 201-րդ բանակային կորպուսից՝ «Թալիբան» շարժման խոսնակ Խալիդ իբն Վալիդը։
Նրա խոսքով՝ աֆղանական ուժերը երկրի արևելյան նահանգներում պատասխան գործողություններ են սկսել պակիստանյան զորքերի դեմ։
Գործողության ընթացքում, ըստ տեղեկությունների, արդեն գրավվել են թշնամու երեք սահմանային կետեր։ Բախումները տեղի են ունեցել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Նազիան շրջանում՝ Դուրանդ շփման գծի մոտ, որը երկու երկրների միջև փաստացի սահմանն է։
Ըստ աֆղանական կողմի՝ գործողությունը Պակիստանի կողմից իրենց տարածքին հասցված օդային հարվածների պատասխանն է։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարտերը տարածվել են մի քանի սահմանային շրջաններում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան