ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար
Աշխարհ
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել 54 անհատների և 7 կազմակերպությունների նկատմամբ՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված բանաձևում։
Պատժամիջոցները, մասնավորապես, ուղղված են 54 բելառուս պաշտոնյաների, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատարների և սպաների, որոնք մեղադրվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում «Ռուսաստանին աջակցելու» մեջ։
ԵՄ պատժամիջոցների ցանկում այժմ ներառված են 35 բելառուսական ընկերություններ, այդ թվում՝ երկրի խոշորագույն ձեռնարկությունները՝ «Բելառուսկալի», «Գրոդնո Ազոտ» և «Բելշինա»։
2024 թվականին ԵՄ դատարանը չեղյալ է հայտարարել «Բելշինա»-ի դեմ պատժամիջոցները, իսկ այժմ վերականգնել է դրանք։
Սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան