Բրազիլիայի Ուբա քաղաքի փողոցներով դագաղներ են «լողում» (տեսանյութ)
ԱյլԲրազիլիայի Ուբա քաղաքում ջրհեղեղի ժամանակ դագաղներ են հայտնվել փողոցներ։ Տեղի ունեցածի կադրերը հրապարակել է G1 պորտալը։
Մինաս-Ժերայս նահանգում գտնվող քաղաքում տևական ժամանակ է՝ հորդառատ անձրևներ են տեղում։ Ջուրը ծիսական ծառայություններ մատուցող բյուրոյի պահեստից դուրս է բերել մի քանի դագաղ, որոնք «լողացել» են փողոցներով։
Տարածաշրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ջրհեղեղների և սողանքների հետևանքով վնասվել են բնակելի տներ և այլ ենթակառուցվածքներ։ Վերջին տվյալներով՝ 48 մարդ խեղդվել է կամ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ տարերային աղետի հետևանքով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան