Աշակերտն ահազանգել է, թե Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված․ «Առավոտ»
Հասարակություն
Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները պարզել են, թե ով է Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ հնչեցրել ոստիկանություն։
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մուշ բաժնի օպերատիվ խումբը՝ Նորսոյանի գլխավորությամբ, պարզել է, թե ով է ահազանգի հեղինակը։
Նրանք պարզել են, որ տվյալ հեռախոսահամարը պատկանում է Գյումրու թիվ 19 դպրոցի աշակերտներից մեկին, որի հեռախոսահամարով նույն դպրոցի մեկ այլ աշակերտ է ահազանգել ոստիկանություն։
Աշակերտը հայտնել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և որ ինքը կատակ է արել՝ չգիտակցելով հետևանքները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան