Թուրք և ռուս պաշտոնյանները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Աշխարհ
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ Խովաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը միտված կարգավորման գործընթացին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան