Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջը
Համաշխարհային Մամուլ
Թեհրանը մտադիր չէ ընդունել Վաշինգտոնի պահանջները՝ իր միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժման կամ հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է «AL Alam» հեռուստաընկերությունը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյային։
«Ուրանի հարստացման լիակատար դադարեցման, միջուկային օբյեկտների ապամոնտաժման և [հարստացված] ուրանի պաշարների դուրսբերման սկզբունքը բացարձակապես անընդունելի է»,– հայտնել է նա։
Հայտարարությունը հնչել է իրանա-ամերիկյան միջուկային բանակցությունների վերջին փուլի ֆոնին, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Ժնևում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան