WSJ. Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր պահանջները
Աշխարհ
Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր պահանջները Ժնևի բանակցություններում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն իրանական լրատվամիջոցներին և անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը մերժել է իր ուրանի պաշարները արտասահման տեղափոխելու գաղափարը։ Թեհրանը նաև դեմ է արտահայտվել հարստացման դադարեցմանը, իր միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը և իր միջուկային ծրագրի զարգացման վրա անորոշ ժամանակով սահմանափակումներ սահմանելուն։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններից հետո հայտնել է, որ երկու երկրների պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել հինգշաբթի օրը Ժնևում կայացած խորհրդակցությունների ժամանակ և սկսել են բովանդակային քննարկումներ ապագա միջուկային համաձայնագրի տարրերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան