Մեր համբերությունը սպառվել է, և այս պահից սկսվում են բաց ռազմական գործողություններ․ Պակիստանի ՊՆ նախարար
Աշխարհ
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ «Թալիբան»-ը Աֆղանստանի տարածքից ահաբեկչություն է տարածում և գործում է Հնդկաստանի շահերի շրջանակում, հաղորդում է Sputnik International-ը՝ հղում անելով Dawn պարբերականին։
Նախարարի գնահատմամբ՝ Աֆղանստանում կենտրոնացվել են տարբեր երկրներից ահաբեկչական խմբավորումներ, իսկ Պակիստանի համբերությունը սպառվել է։ «Այս պահից սկսվում են բաց ռազմական գործողություններ», — նշել է նա։
Ի պատասխան՝ Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ իրականացվում են լայնածավալ պատասխան ռազմական գործողություններ՝ Պակիստանի կողմից աֆղանական նահանգների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո։ «TOLO News» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Աֆղանստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի օդային տարածքում խոցել են պակիստանյան ռազմական ինքնաթիռ։

















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան