Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի պահանջին՝ միանալ զինաթափման բանակցություններին
Աշխարհ
Չինաստանից պահանջել միանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զինաթափման բանակցություններին անարդար է և անիրագործելի այս փուլում, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ միջուկային զենքի վերաբերյալ ցանկացած պայմանագիր պետք է ներառի ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, ինչը, նրա խոսքով, լավ կլինի աշխարհի համար։
«Չինաստանի միջուկային ուժերը գտնվում են բոլորովին այլ մակարդակի վրա, քան ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերը։ Պահանջել Չինաստանից մասնակցել այսպես կոչված եռակողմ միջուկային զինաթափման բանակցություններին Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այս փուլում անարդար է, իռացիոնալ և անիրագործելի», - ասել է Մաո Նինգը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի խնդրանքին՝ մեկնաբանելու Ռուբիոյի հայտարարությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան