Զելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարին
Աշխարհ
Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական սկանդալ է առաջացրել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլին շնորհելով նրա կոչմանը չհամապատասխանող շքանշան։
Թերթը նշում է, որ Զելենսկին Վադեֆուլին շնորհել է Երկրորդ աստիճանի «Արժանիքի շքանշան», մինչդեռ նա արժանացել էր Առաջին աստիճանի «Արժանիքի շքանշանի»։
«Դաշնային արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը (ՔԴՄ) Վլադիմիր Զելենսկիի կողմից պարգևատրվել է Երկրորդ աստիճանի «Արժանիքի համար» շքանշանով։ Սակայն, շքանշանի կանոնադրության համաձայն, «ինքնիշխան պետությունների նախարարները» իրականում ստանում են առաջին աստիճանի շքանշան», - նշվում է հոդվածում։
Ըստ կանոնադրության՝ երկրորդ աստիճանը իրականում նախատեսված է կառավարության և խորհրդարանի ղեկավարների տեղակալների, նախարարների, կենտրոնական կառավարության այլ մարմինների ղեկավարների և դեսպանների համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան