Լեհաստանը Ուկրաինային տրամադրել է 4,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն. ռուս դիվանագետ
Աշխարհ
Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր գործակատար Անդրեյ Օրդաշը հայտարարել է, որ Լեհաստանը արդեն Ուկրաինային տրամադրել է 4,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, գրում է TASS-ը։
«Լեհաստանի ռազմական տեխնիկական աջակցությունը Ուկրաինային 2022 թվականի փետրվարից կազմել է ավելի քան 4 միլիարդ եվրո»,– նշել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ Լեհաստանի հանրային միջավայրում որևէ քննարկում չկա Ուկրաինայի քաղաքացիներին Կիև տեղափոխելու մասին՝ զորահավաքի նպատակով. «Անշուշտ, Լեհաստանի իշխանությունները չեն բարձրացնի այս հարցը. այն կվնասեր այն երկրի հեղինակությանը, որը ներկայացնում է իրեն որպես Կիևի ռեժիմի շահերը առաջ տանող հիմնական պետություններից մեկը Արևմուտքում»,– ասել է Օրդաշը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան