Պեկինը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել Աֆղանստանի և Պակիստանի միջև սրված հակամարտության կարգավորման համար․ Չինաստանի ԱԳՆ
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել Աֆղանստանի և Պակիստանի միջև սրված հակամարտության կարգավորման համար:
«Չինաստանը միշտ միջնորդական դեր է խաղացել Աֆղանստան–Պակիստան հակամարտության հարցում սեփական ուղիներով և պատրաստ է շարունակել կառուցողական դերակատարումը՝ լարվածությունը նվազեցնելու և կողմերի հարաբերությունները կայունացնելու համար»,– ասել է նա:
Նա նաև կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ երկխոսության ու բանակցությունների՝ հետագա սրացումից խուսափելու համար, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան