Օմանի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ ղեկավարությանը՝ Իրանի հետ պատերազմի կանխարգելման հարցերով
Աշխարհ
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին նախատեսում է հանդիպում ունենալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և այլ պաշտոնյաների հետ Վաշինգտոնում՝ Իրանի հետ պատերազմի կանխարգելման հարցով բանակցությունների համար, հայտնում է MS Now TV–ն:
Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը և ԱՄՆ–ն կարող են մեկ շաբաթվա ընթացքում նոր բանակցությունների փուլ անցկացնել: Պատվիրակությունները տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն Վիեննայում՝ Միջազգային Ատոմային Էներգիայի գործակալության կենտրոնակայանում, մարտի 2-ին, հայտնում է Sputnik International-ը:
Իրանի և ԱՄՆ–ի պատվիրակությունները երեք փուլով արդեն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան