Ռուսաստանը հույս է հայտնում, որ Աֆղանստանի և Պակիստանի սահմանային հակամարտությունը շուտով կավարտվի․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանյան կողմը հույս է հայտնում, որ Աֆղանստան-Պակիստան սահմանային ռազմական բախումները շուտով կդադարեն, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողներին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է TASS-ը։
«Այժմ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել։ Իհարկե, տեղի ունեցած ուղիղ բախումները դրական նշան չեն։ Ուստի հույս ունենք, որ դրանք շատ շուտով կդադարեն»,– նշել է Պեսկովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը, ինչպես և մյուս բոլոր կողմերը, ուշադիր հետևում է Աֆղանստան-Պակիստան իրավիճակին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան