Պակիստանի վարչապետի ՌԴ այցի ընթացքում նախատեսվում է կնքել 7 համաձայնագիր
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ՌԴ այցի ընթացքում կկնքվեն յոթ համաձայնագիր, այդ թվում՝ վիզաների տրամադրման և վիզային ռեժիմի վերաբերյալ, հայտնել է ՌԴ–ում Պակիստանի դեսպանը Մոսկվա–Իսլամաբադ լրատվական ֆորումում:
«Այս այցի ընթացքում կնքվելու է յոթ համաձայնագիր, որոնցից ամենակարևորն, անշուշտ, վերաբերում է վիզաների տրամադրմանը և վիզային ռեժիմին»,– ասել է դեսպանը:
Նա հավելել է, որ կնքվելու է նաև մշակութային ոլորտին առնչվող համաձայնագիր։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ավելին, դեսպանի խոսքով՝ Պակիստանի վարչապետը ծրագրում է այցելել տարբեր թանգարաններ, այդ թվում՝ Էրմիտաժ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն