Սթարմերը հրաժարվել է հրաժարական տալ Լեյբորիստական կուսակցության միջանկյալ ընտրություններում պարտությունից հետո
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է հրաժարական տալ, այն բանից հետո, երբ իշխող Լեյբորիստական կուսակցությունը պարտվեց Մանչեստրում Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) լրացուցիչ ընտրություններում։
«Սա խորապես հիասթափեցնող արդյունք է։ Գործող կառավարությունների համար հազվադեպ չէ նման միջանկյալ արդյունքներ ստանալը, բայց ես հասկանում եմ այն ընտրողների հիասթափությունը, ովքեր ցանկանում են տեսնել փոփոխություններ», - ասել է նա Sky News-ի եթերում։ Լրագրողի կողմից հրաժարական տալու հնարավորության մասին հարցին Սթարմերը պատասխանել է, որ «կպայքարի այնքան ժամանակ, որքան շունչ ունի»։
Հինգշաբթի օրը Մանչեստրի Գորթոն և Դենտոն ընտրատարածքում տեղի ունեցան Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններ։ Հաղթանակ տարավ «Կանաչների» Հաննա Սփենսերը՝ հավաքելով ձայների 40.7%-ը։
Լեյբորիստական կուսակցության մրցակից Անժելիկի Ստոգիան զբաղեցրեց երրորդ տեղը՝ 25.4%-ով։ Քվեարկությունը տեղի ունեցավ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Էնդրյու Գվինի հրաժարականից հետո՝ առողջական պատճառներով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան