NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը
Աշխարհ
Իրանին հնարավոր ամերիկյան հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին այսօր նամակ է ուղարկել իր ենթականերին՝ կոչ անելով նրանց լքել հրեական պետությունը: Այս մասին հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ որոշումը կայացվել է Հաքաբիի՝ երեկ երեկոյան ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած զրույցներից հետո: Նա խորհուրդ է տվել օգտագործել Բեն Գուրիոնի օդանավակայանը մեկնելու և այլ երկիր թռչելու համար։
«Խուճապի մատնվելու կարիք չկա, բայց նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել, կարևոր է հնարավորինս շուտ պլանավորել իրենց մեկնումը», - ասվում է Հաքաբիի նամակում, որը ձեռք է բերել NYT-ը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան