ԱՄՀ-ն հաստատել է 8,1 միլիարդ դոլար վարկի տրամադրումը Ուկրաինային․ Politico
Աշխարհ
International Monetary Fund-ը հաստատել է 8,1 միլիարդ դոլարի վարկային ծրագիր Ուկրաինայի համար՝ երկրի ֆինանսական ճնշումները մեղմելու նպատակով։ Մոտ 1,5 միլիարդ դոլար կտրամադրվի անմիջապես։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն նշել է, որ միջազգային ֆինանսական աջակցությունը կարևոր է պետության կայուն գործունեությունն ապահովելու համար՝ պատերազմի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների պայմաններում։
Միաժամանակ, Ուկրաինայի ֆինանսական ճգնաժամը կարող է գերազանցել 50 միլիարդ դոլարը։ ԵՄ-ի նախատեսած 90 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթը դեռևս արգելափակվում է Հունգարիայի կողմից։ Բուդապեշտը պնդում է, թե Կիևը դանդաղեցնում է «Դրուժբա» նավթատարի վերականգնումը, ինչը Ուկրաինան հերքում է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախընտրական շրջանում քննադատում է Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան