Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրվարույթ
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում:
Բացատրական աշխատանքի արդյունքում Արթիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան