«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը Կասպից ծովի վրա շրջվել է և վերադարձել Սոչի
Ռուսաստան
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը փետրվարի 27-ին կատարում էր Սոչի–Սամարա չվերթը, Կասպից ծովի վրա շրջվել է և հարկադրված վերադարձել մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան աղբյուրները։
Տեղեկությունների համաձայն՝ օդանավը չի կարողացել հասնել նշանակման վայր՝ մի շարք շրջաններում հայտարարված հրթիռային վտանգի և օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։ Արդյունքում ինքնաթիռը վերադարձել է Սոչի և բարեհաջող վայրէջք կատարել։
Նույն օրը հրթիռային վտանգ էր հայտարարվել Բաշկորտոստանում, ինչպես նաև ավելի վաղ՝ Թաթարստանում և Պերմի երկրամասում։ Կազանի դպրոցներում և մանկապարտեզներում երեխաներին ժամանակավորապես տեղափոխել էին հատուկ ապաստարաններ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան