Կրեմլը նշում է՝ ռուսական ակտիվների հարկադիր բռնագրավումը ԵՄ-ում այլևս չի քննարկվում
Աշխարհ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կասեցված ակտիվների հարկադիր բռնագրավումը այլևս չի գտնվում ԵՄ ղեկավարության օրակարգում։ Նա ընդգծել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, կողմ չեն նման գործողության և հասկանում են դրա հնարավոր բացասական հետևանքները, հաղորդում է TASS-ը։
Նախորդ շաբաթ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն ասել էր, որ ակտիվների հարկադիր բռնագրավումը այլևս չի քննարկվում, թեման կարող է վերադառնալ օրակարգ միայն այն ժամանակ, երբ քննարկվի Ուկրաինային պատճառված վնասների փոխհատուցման հարցը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան