47-ամյա տղամարդը բացել է բնակարանի դուռը և գողացել գումար ու ոսկեղեն (տեսանյութ)
ՀասարակությունԱնցած տարվա դեկտեմբերի 26-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ ցերեկը հարմարեցված գործիքով բացել են Բաբաջանյան փողոցի մի բնակարանի դուռ և գողացել գումար ու ոսկեղեն։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդ։
Ձեռնարկվեցին միջոցառումներ, նախաքննական մարմնի հետ իրականացվեցին վարույթային գործողություններ, որոնց արդյունքում փետրվարի 9-ին 47-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։
Հաջորդ օրը նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
47-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան