Բելառուսում գյուղ է վաճառքի հանվել մոտ 10 հազար դոլարով
Այլ
Բելառուսում վաճառքի է հանվել մի ամբողջ գյուղ, հաղորդում է «Минская правда»–ն։
Բելառուսի հյուսիս-արևմուտքում գտնվող Վեսելուխա գյուղը վաճառքի է հանվել տեղական արժույթով 30,000 ռուբլով (մոտ 9.900 դոլար)։ Այն գտնվում է Պոստավի քաղաքից 5 կմ և Լիտվայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։
Գյուղը փոքր է՝ ընդամենը երեք տնով, բայց այն դեռևս համարվում է առանձին վարչական միավոր։ Ամենամոտ գյուղը՝ Սավիչին, որի բնակչությունը 55 մարդ է, գտնվում է ընդամենը 1 կմ հեռավորության վրա։
Տարածքում կա ջրհոր և էլեկտրաէներգիա, սակայն չկա կոյուղի։ Ջեռուցումն իրականացվում է վառարանի միջոցով։ Տեղանքը հանգիստ է, շրջապատված անտառով, իսկ մոտակայքում կա գետ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան