Իրինա Շեյքը ատամի վրա ադամանդով հայտնվել է հանրության առաջ
Աշխարհ
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Իտալիայի Սան Ռեմո քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնին ներկայացել է շքեղ և արտասովոր կերպարով։ Լուսանկարները հրապարակել է բրիտանական մամուլը։
40-ամյա մոդելը կարմիր գորգին հայտնվել է սպիտակ, ժանյակավոր, ներքնազգեստային ոճի կարճ զգեստով։ Կերպարը լրացրել է մորթե թիկնոցով և բարձրակրունկ, կապերով բոտֆորտներով։ Աքսեսուարների շարքում առանձնացել է ոսկե վզնոցը, սակայն ամենաուշագրավ մանրամասնությունը եղել է ատամի վրա ամրացված ադամանդե զարդը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում քննարկման առիթ էր դարձել նաև մոդելի պայուսակի պարունակությունը․ պարզվել էր, որ նա իր հետ կրում է խնամքի միջոցներ, սանր, քաղցրավենիք և մի քանի զույգ ակնոցներ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան