Ոսկետափում կատարվել է Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն
Հասարակություն
Այսօր Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում կատարվեց Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ մասնակցությամբ Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների հոգևորականների և հավատացյալների։ Այս մասին հայտնում են Մասյացոտնի թեմից։
Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցեց առաջիկա կիրակի օրվա՝ «Անառակի կիրակիի» պատգամը՝ որպես բնաբան ընտրելով առակի հերոսի այն խոսքը, թե «Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15։21)։
Մեծ պահքի ընթացքին միասնական ժամերգություններ կկատարվեն նաև թեմի մյուս եկեղեցիներում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան