Թրամփը հայտարարություն է արել Իրանի վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանից, սակայն ուրբաթ օրը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցություններ են սպասվում, հաղորդում է Reuters-ը։
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության գալ Իրանի հետ, սակայն կրկնել է, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
Նա հայտարարել է, որ Իրանը չի ասում կախարդական բառերը՝ «Ո՛չ միջուկային զենքին»։
Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման վերաբերյալ նա ասել է. «Ես դա չեմ ուզում, բայց երբեմն ստիպված ես գնալ այդ քայլին»։
Թրամփը հավելել է, որ «Իրանում ռեժիմի փոփոխություն կարող է լինել կամ չլինել»։
Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Օմանը ուրբաթ օրն իր արտգործնախարարին ուղարկել է Վաշինգտոն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հարցը քննարկելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան