Թրամփ. Իրանը հրաժարվում է հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հստակ հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի։
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում, բայց նրանք չեն շարժվում դեպի ճիշտ պատասխանը»,-ասել է ԱՄՆ նախագահը փետրվարի 27-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում։
«Մենք գոհ չենք բանակցություններից։ Իրանի իշխանությունները պարզապես չեն ասում ամենակարևոր բանը՝ «մենք միջուկային զենք չենք ունենա», - պնդել է Թրամփը։
«Նրանք պետք է գործարք կնքեն։ Բայց նրանք պատրաստ չեն բավականաչափ հեռու գնալ։ Եվ դա շատ վատ է», - նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ նկատի ունենալով Իրանին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին