Հարավային Լիբանանը ենթարկվել է Իսրայելի ինտենսիվ օդային հարվածների
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները այսօր առավոտյան առնվազն ութ ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական բազաների և ստորգետնյա կառույցների վրա, հաղորդում է «Նահարնեթ» լրատվական կայքը։
Լրատվական կայքի տվյալներով՝ Ջաբալ Սուջուդի և Ալ-Լուվեյզա լեռնային շրջանները, ինչպես նաև Վադի Բուրգուզի կիրճը ենթարկվել են ինտենսիվ ռմբակոծության։
Հարվածներ են հասցվել նաև Բլատ, Ալ-Քատրանիա և Ալ-Սարիրա քաղաքների ծայրամասերում, որտեղ վերջին օրերին նկատվել է շիական զինյալների ակտիվություն։
Իսրայելական ինքնաթիռները շարունակում են մնալ Լիբանանի օդային տարածքում՝ թռչելով ցածր և միջին բարձրությունների վրա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին