«Հայկական ժամանակ». Կոալիցիայի ղեկավարները հանդիպել են
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախօրեի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ:
Նիստին մասնակցել են կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը, ՀՀԿ-ից՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, տիկին Բիշարյանը չի ասել, նշելով, որ թեման եղել է կոալիցիայի նախընտրական մարտավարությունը, ի դեպ, որոշվել է առաջիկայում հաճախակիացնել այսօրինակ հանդիպումները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ