Իրանի վրա հարձակումը շատ ավելի մեծ կլինի, քան նախորդը. NYT
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի պաշտոնյաները կանխատեսում են, որ Իրանի վրա նոր հարձակումը կլինի ավելի լայնածավալ, քան 2025 թվականի հունիսին միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից հասցված նախորդ հարվածները, գրում է The New York Times-ը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի վրա հարվածները ներկայումս իրականացվում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներում տեղակայված ինքնաթիռներով, ինչպես նաև մեկ կամ մի քանի ավիակիրներից։
Փետրվարի կեսերին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մեծացրել է իր ներկայությունը Իրանի մոտակայքում՝ ավելի քան 150 ինքնաթիռ տեղափոխելով Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց փետրվարի 17-ին՝ առանց առաջընթացի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին