Կալլաս․ Մերձավոր Արևելքում զարգացումները վտանգավոր են, կոչ եմ անում պաշտպանել խաղաղ բնակչությանը
Աշխարհ
Եվրոպական միության արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալլասը Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները գնահատել է որպես «անվտանգության լրջագույն սպառնալիք» և կոչ արել պաշտպանել խաղաղ բնակչությանը և պահպանել միջազգային իրավունքը։
Կալլասը հայտնել է, որ զրուցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի և տարածաշրջանի այլ նախարարների հետ և համակարգում է գործողությունները արաբ գործընկերների հետ՝ դիվանագիտական լուծում որոնելու նպատակով։ Այս մասին հայտնում է AL-JAZEER լրատվական կայքը։
Նա նաև հավելել է, որ ԵՄ–ի դիվանագիտական և վիզային ցանցը համակարգում է քաղաքացիների դուրսբերման գործընթացը, երբ ոչ կենսական աշխատակիցները լքում են տարածաշրջանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին